‘Football Espana. «Ռեալ»-ը սկսել է գումար խնայել Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու համար’

1253

Տրանսֆերային պատուհանը մոտենում է ավարտին, սակայն Մադրիդի «Ռեալ»-ն այդպես էլ ոչ մի աղմկահարույց տրանսֆեր չիրականացրեց:

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, «արքայական» ակումբի ղեկավարությունը որոշել է թանկարժեք ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք չբերել: «Սերուցքայիններ»-ը սկսել են գումար խնայել, որպեսզի մոտ ապագայում թիմ հրավիրեն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:

«Արքայական» ակումբը քաջատեղյակ է, որ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար ստիպված կլինի 222 միլիոն եվրոյից շատ ավելի վճարել:

Հիշեցնենք, որ հենց այդքան գումարի դիմաց էր Նեյմարն անցած տարի տեղափոխվել ՊՍԺ:

Նախորդ հոդվածը‘RAC 1. «Բարսելոնա»-ի հարձակվողը տեղափոխվում է Դորտմունդի «Բորուսիա»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն վերջնական որոշում է կայացրել Պոգբայի հավանական տեղափոխության վերաբերյալ’