‘Football Espana. Սալահի գործակալը հանդիպել է «Բարսելոնա»-ի ներկայացուցիչներին’

1106

«Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնա»-ում: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ եգիպտացու գործակալը հայտնել է «կապտանռնագույններ»-ի ներկայացուցիչներին, որ իր հաճախորդը ցանկություն ունի գալիք ամռանը տեղափոխվել Կատալոնիա: Նշվում է, որ Սալահը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ շատ է ցանկանում միևնույն թիմում հանդես գալ Լիոնել Մեսսիի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը մերսիսայդցիների կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. Երեւանի հիմնախնդիրներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Վրաստանի Պասանաուրի գյուղի մոտակայքում. ազգությամբ հայ տուժածներից մեկը մահացել է’