‘Football Italia. Գատուզոն կարող է պաշտոնանկ արվել առաջիկա օրերին’

1626

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է պաշտոնանկ արվել առաջիկա օրերին: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, իտալացի մասնագետն ակումբի ղեկավարության վստահությանն արժանանալու համար ընդամենը 2 հանդիպում ունի՝ «Ֆրոզինոնե»-ի և ՍՊԱԼ-ի դեմ: Վերոհիշյալ թիմերին հաղթելուց բացի, «ռոսոներիներ»-ը պետք է բարելավեն նաև իրենց խաղային որակները: 

Հավելենք, որ իտալական ակումբի ղեկավարությունն արդեն փոխարինող է գտել 40-ամյա մասնագետին: Եթե Գատուզոն հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից, ապա թիմի ղեկը կվստահվի ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերին: 

Նախորդ հոդվածը‘Թրամփը ներկայացրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Մեթիսին փոխարինողին’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. Ֆուտբոլային գերաստղերից միայն Մեսսիի հետ սելֆի ունեմ ‘