‘Football Italia. Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է հրավիրել իտալական ֆուտբոլի ծագող աստղին’

1118

Մադրիդի «Ռեալ»-ը կրկին հետաքրքրված է «Ռոմա»-ի երիտասարդ կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, նախորդ մրցաշրջանում «սերուցքայիններ»-ը իտալացուն հրավիրելու մեկ անհաջող փորձ կատարել էին ու հիմա Գարեթ Բեյլի հնարավոր հեռանալու պատճառով կրկին վերադարձել են նրա թեկնածությանը:

Նշվում է, որ Ձանյոլոյի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդներից մեկն է «Տոտենհեմ»-ը: 20-ամյա խաղացողը նույնպես համաձայնվել է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, սակայն գործարքը ձգձգվում է, քանի որ «խթաններ»-ը մտադիր են նրանում ներառել պաշտպան Տոբի Ալդերվեյրելդին:

Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Նիկոլոն 27 հանդիպման է մասնակցել, որոնցում 4 գոլ է խփել:

Նախորդ հոդվածը‘Marca. չինական 3 ակումբ պայքարում է Բեյլի տրանսֆերի համար’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» կվարձակալի «Ռեալի» ֆուտբոլիստին’