‘Football.london. Լյակազետի որակազրկման արդյունքում Մխիթարյանը կխաղա «Արսենալ»-ի հիմնական կազմում’

691

«Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի ԲԱՏԷ-ի դեմ առաջին խաղում հեռացվեց խաղադաշտից: 

Football London-ի հաղորդմամբ՝ դա «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիին իր համար նախընտրելի 4:2:3:1 դասավորությամբ Եվրոպա լիգայում խաղալու հնարավորություն կտա, որը լավ էր գործում մրցաշրջանի սկզբում: 

Աարոն Ռեմսին կխաղա Օբամեյանգի ետևում 10 համարի դիրքում, իսկ Ալեքս Իվոբին և Հենրիխ Մխիթարյանը՝ հարձակման եզրերում: 

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական հոգեմետության եւ խաղաղության արանքում. Հրապարակ’