‘Forbes. Բիլ Գեյթսը մնում է աշխարհի ամենահարուստ մարդը’

905

Բիլ Գեյսը Forbes ամսագրի կողմից16-րդ անգամ հայտարարվել է մոլորակի ամենահարուստ մարդը:

Microsoft ընկերության հիմնադիրը կրկին առաջ է անցել մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմից, որը միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթն իր 72,2 մլրդ դոլարով զբաղեցրել է ցուցակի երրորդ տեղը, որը նա խլել է Ամանսիո Օրտեգայից՝ հագուստի արտադրության իսպանական Zara ֆիրմայի հիմնադրից:

Մեկ տարվա ընթացքում Գեյթսի կարողությունն աճել է 3 մլրդ դոլարով: Այս տարվա փետրվարի 13-ի դրությամբ՝ այն կազմում է 79 մլրդ դոլար: Վերջին 21 տարիների ընթացքում Բիլ Գեյթսը Forbes-ի ցուցակը գլխավորում է 16-րդ անգամ:

Ինչպես նշում է Forbes-ը, այժմ աշխարհում ռեկորդային թվով միլիարդատերեր կան՝ 1826 մարդ, 181-ով ավելի, քան մեկ տարի առաջ էր:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն Նեմցովին հետմահու Ազատության շքանշան է շնորհել’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի ՌՕՈՒ-ի ավիահարվածների արդյունքում ԻՊ-ի առնվազն 60 գրոհային է սպանվել’