‘
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը և «Ինտէկո» ընկերության համասեփականատերը՝ Ելենա Բատուրինան, գլխավորում է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը՝ ըստ Forbes-ի վարկածի:
Առաջին տասնյակում են նաև միլիարդատեր Արկադի Աբրամովիչի նախկին կինը՝ Իրինան, ինտերնետ-գործարար Տատյանա Բակալչուկը և թենիսիստուհի Մարիա Շարապովան:
Ելենա Բատուրինան վարկանիշը գլխավորում է չորրորդ անգամ անընդմեջ: Ամսագրի տվյալներով՝ նրա կարողությունը վերջին հինգ տարիների ընթացքում կազմում է 1-1,2 մլրդ դոլար:
Փոխանցում է BBC-ն:
‘