‘Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկը’

973

Forbes-ը կազմել է ռուսաստանցի 200 ամենահարուստ  գործարարների վարկանիշային ցանկը, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Նովատէկի» ղեկավար և «Սիբուրի» բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը՝ 24 մլրդ դոլար կարողությամբ:

Երկրորդ տեղում  ՆԼՄԿ-ի (Նովոլիպեցկյան մետալուրգիական կոմբինատ) տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինն է՝ 21,3 մլրդով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Լուկոյլի» նախագահ Վագիտ Ալեկպերովը (20,7 մլրդ դոլար):

Չորրորդ և հինգերորդ տեղերում  են «Սևերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը և «Նովատէկի» տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն՝ համապատասխանաբար 20,5 մլրդ  և 20,1 մլրդ դոլարով:

Forbes-ը նշում է , որ Ռուսաստանի 200 մեծահարուստների ընդհանուր կարողությունը կազմում է 496 մլրդ դոլար:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է. Սանասարյան. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Ճնշում են, չեմ դիմանում։ Ճնշում են, Մերուժան, ես չեմ դիմանում…»’