‘Forbes-ը հրապարակել է ամենաեկամտաբեր կինոզույգերի աղյուսակը’

803

Հանրահայտ Forbes ամսագիրը կազմել է կինոէկրանին սիրահարների մարմնավորած ամենաեկամտաբեր զույգերի վարկանշային աղյուսակը, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել են «Մթնշաղը» կինոշարքի գլխավոր դերակատարներ Ռոբերտ Փաթինսոնը և Կրիստեն Ստյուարտը: Վերջին երեք տարիների ընթացքում ֆիլմի կինովարձույթից ստացված եկամուտը կազմել է 1,17 մլրդ ԱՄՆ դոլար:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են «Երդումը» ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորած Չենինգ Տատումը և Ռեյչել ՄակԱդամսը: Այս կինոնկարի եկամուտը կազմել է 200 հազար մլն դոլար:

Գրեթե նույնքան եկամուտով առաջատար եռյակը եզրափակել են «Ձևացիր իմ կինը» ֆիլմի գլխավոր դերակատարներ Ջենիֆեր Էնիսթոնն ու Ադամ Սենդլերը:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը’
Հաջորդ հոդվածը‘Երդումներ եւ խոստումներ’