‘
Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող կին մարզիկների ցանկը՝ 2016-ի հունիսի 1-ից մինչև 2017-ի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Ըստ կայքի տվյալների՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուլիյամսն է, ով նշված ժամակահատվածում վաստակել է 27 միլիոն դոլար:
Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել թե մրցաշարերից ստացված եկամուտները, թե այլ աղբյուրներից վաստակած գումարները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի ամենաբարձր վարձատվող կին մարզիկների լավագույն տասնյակը, որից 8-ը թենիսիստուհիներ են:
1. Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, թենիս) — 27 միլիոն դոլար
2. Անժելիկա Կերբեր (Գերմանիա, թենիս) — 12 մլն դոլար
3. Դանիկա Պատրիկ (ԱՄՆ, ավտոսպորտ) — 12,2 մլն դոլար4.
4. Ռոնդա Ռոուզի (ԱՄՆ, ընդհանուր մենամարտեր) — 11 մլն դոլար
5. Վինուս Ուիլյամս (ԱՄՆ, թենիս) — 10,5 մլն դոլար
6. Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա, թենիս) — 7,7 մլն դոլար
7. Կարոլին Վոզնիացկի (Դանիա, թենիս) — 7,5 մլն դոլար
8. Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան, թենիս) — 7,3 մլն դոլար
9. Էժենի Բուշար (Կանադա, թենիս) — 7,1 մլն դոլար
10. Սիմոնա Հալեպ (Ռումինիա, թենիս) — 6,2 դոլար
‘