‘Forbes-ն առաջարկում է գարնանը հանգստանալ Ծաղկաձորում’

914

Forbes ամսագրի ռուսաստանյան խմբագրությունը Ծաղկաձորն ընդգրկել է 10 առողջարանային այն քաղաքների ցուցակի առաջին հորիզոնականում, որոնք գարնանը կարելի է այցելել առանց վիզայի:

Ցուցակը կազմվել է նրանց համար, ովքեր ձմռանը չեն հասցրել հանգստանալ: Ընտրության հիմնական չափանիշը այցագրի պահանջի բացակայությունն է գրեթե բոլոր երկրների քաղաքացիների համար:

Այսպիսով, Forbes-ն առաջարկում է գարնանը հանգստանալ Ծաղկաձորում, Կոպաոնիկում (Սերբիա), Կիրովսկում (Ռուսաստան), բելառուսական Սիլիչիում, Չիմբուլակում (Ղազախստան), Կարակոլում (Ղըրղըզստան), Կոլաշինում (Մոնտենեգրո), Դոմբայում (Ռուսաստան), Փալանդոկենում (Թուքիա) կամ ուկրաինական Բուկովելում:   

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը այս անգամ գոլ չխփեց’
Հաջորդ հոդվածը‘Հանգստյան օրերի կենտրոնական հանդիպումները’