Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը Forbes-ի վարկածով:
Այս մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը կվաստակի 125 միլիոն դոլար մինչև հարկերի վճարումը, հայտնում է Goal.com-ը:
Կատալոնական «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Լիոնել Մեսին նահանջել է երկրորդ տեղ: Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը կստանա 110 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 95 միլիոն դոլար:
Forbes. 2021/22 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
- Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») — 125 միլիոն դոլար
2. Լիոնել Մեսի (ՊՍԺ) — 110 միլիոն
3. Նեյմար (ՊՍԺ) — 95 միլիոն
4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) — 43 միլիոն
5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ» ) — 41 միլիոն
6. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») — 35 միլիոն
7. Անդրես Ինյեստա («Վիսել Կոբե») — 35 միլիոն
8. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») — 34 միլիոն
9. Գարեթ Բեյլ («Ռեալ») — 32 միլիոն
10. Էդեն Ազար («Ռեալ») — 29 միլիոն