‘Forbes. Ռոնալդուն 5-րդն է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակում’

1601

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի վարկածով 5-րդ տեղն է զբաղեցրել ամենաբարձր վարձատրվող հայտնի մարդկանց ցուցակում: 2016 թվականի հունիսից մինչեւ օրս 32-ամյա ֆուտբոլիստը հարստացել է 93 միլիոն դոլարով:

Աղյուսակը գլխավորում է ռեպեր Diddy-ն, որի եկամուտը կազմել է 130 միլիոն դոլար: Երկրորդ տեղում է երգչուհի Բեյոնսեն (105 միլիոն), իսկ լավագույն եռյակը եզրափակում է գրող Ջոան Ռոուլինգը (95 միլիոն):

Ցուցակում տեղ են գտել 30 մարզիկներ: «Քլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը 10-րդն է (86 միլիոն), «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 14-րդը (80 միլիոն), իսկ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 23-րդը (64 միլիոն):

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Տեղեկություններ Վորոնեժում ՃՏՊ-ի ենթարկված մարդատար ավտոբուսի մասին’