‘Forbes. Աշխարհի ամենահարուստների ցուցակում 5 հայ կա’

1180

Բիզնես ոլորտի ամենահայտնի Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 2015 թվականի ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ամսագրի պաշտոնական կայքը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ ցանկը գլխավորում է «Մայքրոսոֆթ» ընկերության նախկին ղեկավար Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվել է 79.2 միլիարդ դոլար:

Ամենահարուստ մարդկանց ցանկում կա նաեւ հինգ հայ:

Ամերիկահայ Քըրք Քըրքորյանն ունի 4.2 միլիարդ դոլար և զբաղեցնում է 393­-րդ հորիզոնականը:

Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), 8.3 միլիարդ դոլարով 162-­րդ հորիզոնականում է, Սամվել Կարապետյանը 4 միլիարդ դոլարով 418­-րդն է, Էդուարդո Էռնեկյանը 1006­-րդն է` 1.9 միլիարդ կարողությամբ, Դանիլ Խաչատուրովը 1.6 միլիարդով՝ 1190­-րդը: 

Նախորդ հոդվածը‘Խոշոր արտահանողների համար շահութահարկը 10 անգամ կիջեցի’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն, ՊՆ-ն եւ կնոջ դերի բարձրացումը հայոց բանակում’