‘Forbes-ի վարկածով՝ Օփրա Ուինֆրին ամենահայտնի հեղինակությունն է’

838

Ամերիկյան հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին հինգերորդ անգամ է գլխավորում Forbes-ի վարկածով ամենահայտնի հեղինակությունների ցուցակը, հաղորդել է Reuters գործակալությունը: Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև Լեդի Գագան, Մադոննան և Բեյոնսեն, ինչպես նաև՝ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: Անցյալ տարվա առաջատար Ջենիֆեր Լոպեսն իջել է 12-րդ հորիզոնական: Վերջին տարվա ընթացքում Ուինֆրիի վաստակած 77 միլիոն դոլարը, սակայն, նրան թույլ չի տվել գլխավորել ամենահարուստ հեղինակությունների ցուցակը: Այդ տեղն զբաղեցրել է Մադոննան՝ իր վաստակած 125 միլիոնով, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան և Ուկրաիանան միասին գազ կարդյունահանեն Սև ծովում’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն գնահատում է Վրաստանի ավանդն աֆղանական խաղաղապահ առաքելությունում’