‘Forbes-ն անվանել է 2014 թ. հոլիվուդյան ամենաեկամտաբեր դերասաններին’

1226

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է այն դերասանների ցանկը, որոնց մասնակցությամբ ֆիլմերը հոլիվուդյան կինոստուդիաներին առավելագույն եկամուտն են ապահովել:

2014 թ. ամենաեկամտաբեր դերասանուհի է հայտարարվել Ջենիֆեր Լոուրենսը: Նրա մասնակցությամբ կինոժապավենները համաշխարհային կինովարձույթներում հավաքել են 1,4 մլրդ դոլար:

Միևնույն ժամանակ՝ Լոուրենսն իր անձնական հոնորարի չափով Հոլիվուդում երկրորդն է. ըստ Forbes-ի՝ 2013 թ. հունիսից մինչև 2014 թ. հունիս նա վաստակել է 34 մլն դոլար:

Եկամտաբերությամբ երկրորդ տեղում դերասան Քրիս Փրաթն է (1,2 մլրդ դոլար), երրորդում՝ Սքարլեթ Յոհանսոնը (1,18 մլրդ դոլար): Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» ‘
Հաջորդ հոդվածը‘Ռունի. «Մարզիչն ինձ հանձնարարել էր ավելի շատ առաջ գնալ, ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ»’