Forbes. Ուկրաինական նավատորմը մեկ ժամում կհայտնվի Սև ծովի հատակում

522

Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում Ուկրաինայի ռազմածովային ուժերը կխորտակվեն մեկ ժամվա ընթացքում, կանխատեսում է ամերիկյան  Forbes ամսագիրը։

Ուկրաինայի ռազմածովային ուժերը, մասնավորապես՝ 773 նախագծի «Յուրի Օլեֆիրենկո» նավը, Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում կարող է խորտակվել մեկ ժամվա մեջ։

Ուկրաինայի ծովային հետևակի մասին հրապարակման մեջ նշվում է, որ այն «չափազանց փոքր է»՝ շատ ավելի հզոր հակառակորդին դիմակայելու համար, ինչպիսին Ռուսաստանի ռազմածովային նավատորմն է։

Նշվում է, որ ուկրաինացի ծովային հետևակայինները լայնածավալ հակամարտության դեպքում կարող են ինչ-որ բան ձեռնարկել կամ կատարել երեք պայմանով․ եթե դիմանան սաստիկ ռմբակոծությանը, եթե Կիևը չկապիտուլացվի, և եթե ուկրաինացիները հակահարձակում կազմակերպեն։

«Հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական առավելությունը ծովում և օդում, շատ ավելի հավանական է, որ ուկրաինական ամբողջ նավատորմը Սև ծովի հատակում կհայտնվի գործողությունն սկսվելուց մեկ-երկու ժամ անց»,- դեպքերի հնարավոր զարգացումն է կանխատեսում Forbes-ը։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալիան պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային՝ Ռուսաստանի փոխարեն
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը հայտավորվել է Դուբայի մրցաշարին