‘Forbes. Պուտինը աշխարհի ամենաազդեցիկ մարդն է’

853

Forbes ամսագրի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը այս տարի գլխավորում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: 2012թ.-ի համեմատ Վլադիմիր Պուտինը բարձրացել է երկու հորիզոնականով՝ հետևում թողնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, իսկ ահա երրորդ հորիզոնականում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինն է, որին հաջորդում է Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջինը:

Ցուցակի լավագույն հնգյակը եզրափակում է անցյալ տարվա ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Նշենք, որ 2012թ.-ի Forbes-ի ցուցակում Պուտինը զբաղեցնում էր երրորդ տեղը՝ զիջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Անգելա Մերկելին: Պուտինը կայուն կերպով միշտ տեղ է գտնում Forbes աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակի եռյակում, և եռյակից դուրս էր մնացել միայն 2010թ-ին՝ զբաղեցնելով ցուցակի չորորդ հորիզոնականը: 

Նախորդ հոդվածը‘Պոլիոմիելիտի համաճարակ Սիրիայում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’