Forbes. 2021-ին ամենաշատ վաստակած մարզուհիների հնգյակը

541

Ճապոնացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Նաոմի Օսական 2021-ին ամենամեծ եկամուտ ունեցած մարզուհին է, հաղորդում է Forbes-ը։

Օսական մրցաշարերում եւ հովանավորների հետ պայմանագրերով վաստակել է 57,3 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն է՝ 45,9 միլիոն դոլար։ Երրոդը Սերենա Ուիլյամսի ավագ քույրն է՝ թենիսիստուհի Վինուս Ուիլյամսը, որը վաստակել է 11,3 միլիոն դոլար։

Հնգյակում են նաեւ ամերիկացի սպորտային մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը (10,1 միլիոն դոլար) եւ իսպանացի թենիսիստուհի Գարբինյե Մուգուրուսան (8,8 միլիոն դոլար)։

Նախորդ հոդվածը«Վեստ Հեմը» 22-ամյա անգլիացի խաղացողի տրանսֆերից ակնկալում է 240 միլիոն եվրո
Հաջորդ հոդվածըԱվստրալիայի կառավարությունը դարձյալ կչեղարկի Ջոկովիչի մուտքի վիզան