‘Forbes. Dr. Dre-ն 2012 թ. ամենավարձատրվող երաժիշտն է’

773

Ամերիկացի ռեփեր Dr. Dre-ն իր 110 մլն դոլար եկամուտով գլխավորել է Forbes ամսագրի կազմած 2012 թ. ամենաշատ վարձատրվող երաժիշտների վարկանիշային աղյուսակը:

Երկրորդ հորիզոնականն իր 88 մլն դոլար եկամուտով զբաղեցրել է Pink Floyd հռչակավոր ռոք խմբի հիմնադիր անդամ Ռոջեր Ուոթրսը, ում հաջորդում են Էլթոն Ջոնը (80 մլն), ինչպես նաև U2 (78 մլն) և Take That (69 մլն) խմբերը:

Բացի այդ՝ Forbes-ի ցուցակում տեղ են զբաղեցրել Ռիհաննան, Լեդի Գագան, Ադելը և այլք:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաջին փեսան «մոնոպոլիզացնելու է» թիկնապահներին ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը՝ հայկական կողմին մեղադրել է գերիի փոխանցման գործընթացը խախտելու համար’