‘Four Four Two. Անդրադարձ «Բորուսիային» ու Մխիթարյանին’

1431

Բրիտանական «Four Four Two» ամսագիրն իր նոր համարում անդրադարձել է «Բորուսիայի» խնդիրներին ու Յուրգեն Կլոպին: Ներկայացնում ենք այն հատվածը, որտեղ խոսվում էՀենրիխ Մխիթարյանին մասին:

«Այն, ինչ տեղի ունեցավ «Բորուսիայի» հետ հետևյալն էր. վատ արդյունքների շարանը դանդաղ, բայց վստահ քայլերով ինքնաբերաբար իրագործեց մարգարեությունը: Եթե երբևէ չեք մտածել, թե որքան կարևոր է խաղի հոգեբանական բաղադրիչը և որքան արագ խաղացողը կարող է կորցնել ինքնավստահությունը, ապա հարկավոր է նայել Հենրիխ Մխիթարյանին:

Հայ փլեյմեյքերը՝ ողջ Եվրոպայի բնածին տաղանդով օժտված ամենաշնորհալի ֆուտբոլիստներից մեկը, հետզհետե սկսեց պաշարվել վախերով. վախ հերթական շեղ հարվածի հանդեպ, վախ հերթական կորսված հնարավորության, հերթական պարտության հանդեպ, և վերջիվերջո Կլոպը ստիպված եղավ նրան թողնել պահեստայինների նստարանին: Որովհետև անկասկած, եթե նույնիսկ երկրպագուներն ամբողջովին կանգնած են թիմի մեջքին ու վստահում էին իրենց սիրելի մարզչին՝ փորձելով ելք գտնել ստեծված խառնաշփոթից, նա պետք է մի բան անի, այն էլ՝ շտապ:

«Մենք հայտնվել ենք այս իրավիճակում, որտեղ շատ բան դասավորվեց մեր դեմ: Մեծ կորուստներ մրցաշրջանի սկզբում, մի քանի կարեւոր ֆուտբոլիստների խաղամակարդակի անկում: Միակ բանը, որ կարող եմ ասել, հետևյալն է. ես մեզ հաշվից դուրս չէի թողնի: Մենք կռիվ կտանք»,- նշում է Կլոպը

«Դորտմունդը զգում է իր կախվածությունը Կլոպից, ինչպես Apple-ը՝ Սթիվ Ջոբսից»: Ակումբը հաջորդ առեղծվածային անկման  պատճառն այն էր, որ մարդիկ, որոնց վրա հիմնված էր ակումբը, պատրաստ էին դրա հետ սուզվել, քան…» – եզրահանգում է ամսագիրը:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Հիմարություն կլինի կարծել, թե մտածում ենք որոշ խաղերի մասին եւ ուշադրություն չենք դարձնում մյուս խաղերին»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Ծայրահեղ իրավիճակում ենք հայտնվել»’