FP. Թուրքիայում չեն վստահում ՆԱՏՕ-ին՝ երկրի դեմ ագրեսիայի դեպքում

455

Թուրքիայում կասկածում են, որ ՆԱՏՕ-ի անդամները կպաշտպանեն երկիրը նրա վրա հարձակման դեպքում, Foreign Policy ամսագրի հոդվածում գրել է մեկնաբան Սթիվեն Քուքը։

Հրապարակման հեղինակը նշում է, որ թուրքերը թերահավատորեն են վերաբերվում, թե կոլեկտիվ անվտանգության  վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի հինգերորդ հոդվածը կտարածվի Անկարայի վրա։

«Իմ դիտարկումներով՝ ոչ մի թուրք չի հավատում, թե ՆԱՏՕ-ի անդամները կպաշտպանեն Թուրքիան՝ նրա վրա հարձակվելու դեպքում, հաշվի առնելով եվրոպացիների երկակի վերաբերմունքը Քրդաստանի բանվորական կուսակցության հանդեպ և ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատին»»,- պարզաբանել է Քուքը։

Հեղինակի կործիքով՝ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում տարաձայնությունները կապված են նաև այն բանի հետ, որ Անկարան չի ցանկանում միանալ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտելու գործընթացին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌաֆայել Մարկեսը վերադառնում է «Բարսելոնա»
Հաջորդ հոդվածը«Ինտերը» չի կարողանում համաձայնության հասնել Դիբալայի հետ