‘FPWC հիմնադրամի հայտարարությունը Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիների վերաբերյալ’

2061

FPWC հիմնադրամի անձնակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ իրենք պատրաստակամ են իրենց միջոցներով և իրենց հաշվին կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք: «Կենդանիների բուժզննումից և հիվանդություննների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը և/կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վայրի կենդանիների պահումն անհատներին պատկանող տարածքներում պետք է արգելվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով կենդանու բարեկեցության ապահովման միջազգային նորմերը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Ընտրություններ Թուրքիայում. Ընդմիշտ Էրդողա՞ն’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018․ Շվեդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեայի ընտրանուն (տեսանյութ)’