‘France Football. Քաթարը գնել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունքը’

849

France Football-ը 2022թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընդունող երկրի ընտրության հանգամանքների անկախ հետաքննություն է անցկացրել: Հիշեցնենք, որ 2022 թ. ԱԱ անց է կացվելու Քաթարում: Հետաքննության արդյունքում ամսագրին  հաջողվել է կաշառակերության փաստեր հայտնաբերել, որոնց շնորհիվ էլ Քաթառը կարողացել է ձեռք բերել Աշխարհի առաջնության անցկացումը:

ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ, ընդունել է որ կազմակերպության մի շարք անդամներ կաշառվել են Քաթարի կողմից:

Առաջիկայում France Football-ը փաստաթղթերը կուղարկի ՖԻՖԱ՝ լրացուցիչ հետաքննության համար:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Բուսկետս. «Ռեալի» հետ խաղալու ենք միայն հաղթանակի համար’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը հայտնաբերել է թոշակառուներին սպանող ու թալանող հանցագործին’