‘#freeAndrew. Ակցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայում ձերբակալված ֆոտոլրագրողի’

873

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել հերթական ակցիան՝  ի պաշտպանություն Ուկրաինայում կորած «Россия сегодня»-ի ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի:  «Փակի՛ր քո տեսախցիկի ոսպնյակը» անունը կրող ակցիան կազմակերպել էին «Россия сегодня» լրատվական գործակալության աշխատակիցները: Մասնակիցները բոլորին կոչ են անում աջակցել կազմակերպվող ակցիաներին: 

«Россия сегодня» կայքի բոլոր ֆոտոլրագրողները  իրենց տեսախցիկների վրա փակցրել էին  հատուկ թղթեր, որոնց վրա գրված էր #освободитеАндрея և #freeAndrew (ազատություն Անդրեին): Ակցիայի մասնակիցները նշում են, որ հանրահավաքների եւ այլ միջոցառումների ժամանակ իրականացվող ձերբակալությունները հետապնդում են մի նպատակ՝ հանրությանը հեռու պահել իրականությունից:

«Սոսնձե՛ք տեսախցիկները կամ ընդհանրապես  ֆոտոլրագրողներին մի թողե՛ք դեպքի վայր: Անդրեյ Ստենինի կորուստը անհագստացրել է ոչ միայն ռուսական, այլ նաև միջազգային լուսանկարիչներին: Միանշանակ, սա խոսքի ազատության վրա բռնանալու միջոցներից մեկն է»,- ասել է «Россия сегодня»-ի տնօրեն Ալեքսանդր Շտոլը:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է թղթով փակել տեսախցիկի ոսպնյակը, այնուհետեւ վրան գրել  #освободитеАндрея կամ #freeAndrew (Ազատություն Անդրեին) եւ լուսանկարվել տեսախցիկի հետ՝ տեղադրելով համացանցում:

Հիշեցնենք, որ Ստենինը կորել է օգոստոսի 5-ին և մինչ օրս կապի դուրս չի եկել:  Ավելի վաղ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գարասչենկոն հայտարարել էր, որ Ստենինը ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայության աշխատակիցների կողմից: «Նա մասնակցություն է ունեցել Շախտյորսկում իրականացված սպանություններին եւ խոշտանգումներին: Ամբողջ աշխարհին ցնցել են նրա կողմից արված  լուսանկարները, որտեղ սկզբում տեսնում ենք  վիրավոր զինվորի, իսկ մեկ օր անց մեկ այլ նկարում, նույն զինվորին՝ սպանված: Մենք կարծում ենք, որ Անդրեյը, հնարավոր է, որ մասնակցություն է ունեցել ահաբեկչական գործողությունների: Դա արդեն լրագրություն չէ, այլ աջակցություն ահաբեկչությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ տեղեկացված չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Ստենինը:

Նախորդ հոդվածը‘Իսկ դու ունե՞ս աղջիկ. Ֆլեշմոբ ֆեյսբուքում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված արշավը (հայտարարություն)’