‘Freedom House. Ադրբեջանն օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի լիակատար բացակայություն է ցույց տալիս’

967

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել Լեյլա Յունուսի փաստաբանին վերջինիս պաշտպանության գործընթացից հեռացնելու առնչությամբ հայտարարությամբ: Այդ մասին հայտնում է сontact.az-ը:

«Մեղադրելով իրավապաշտպաններին պետական լուրջ հանցանքների մեջ`Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի լիակատար բացակայություն և ձգտում ահաբեկել անկախ քաղաքացիական հասարակությանը»,- հայտարարել է կազմակերպության ղեկավար Դևիդ Կրամերը:

Նրա խոսքով, անհիմն մեղադրանքներ առաջադրելով Լեյլա Յունուսի և այլ իրավապաշտպանների նկատմանբ, դատապարտելով նրանց երկար ժամկետներով`Ադրբեջանը ծաղրանքի է ենթարկում իր դատական համակարգը: «Զրկելով Յունուսին փաստաբանի օգնությունից`իշխանությունները նաև ցույց են տալիս, որ վախենում են սեփական քաղաքացիներից»,- նշել է նա: Կրամերը նաև կոչ է արել Բաքվին հանել Յունուսին և այլ իրավապաշտպաններն առաջադրված մեղադրանքները և վերականգնել նրանց բոլոր իրավունքները:

Նշենք, որ Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը ձերբակալվել էր ընթացիկ տարվա հուլիսի 30-ին: Վերջին օրերին Ադրբեջանի դատախազությունը Լեյլա Յունուսի պաշտպանությունից հեռացրել է  փաստաբաններ Ջավադ Ջավադովին և Հալիդ Բագիրովին:   

Նախորդ հոդվածը‘ ԲԿՄԱ-ն Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի հավակնորդ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանական ծուղակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) ‘