‘Freedom House. «Ազատություն» ռադիոկայանի տնօրենը ԶԼՄ-ներին ավելի շատ է վնասել հասցրել, քան Պուտինը’

1004

ԱՄՆ կառավարությանը կից Հեռարձակողների կառավարման խորհուրդը (BBG) մտադիր է ստուգել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության աշխատանքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության սուր քննադատությունից հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հինգշաբթի Freedom House-ի ղեկավար Դևիդ Կրամերը սուր քննադատության է ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունում անցկացրած բարեփոխումը և մասնավորապես հայտարարել է, որ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի տնօրեն Սթիվեն Քորնը ԶԼՄ-ներին ավելի շատ է վնասել հասցրել, քան Պուտինը:

BBG հանձնաժողովը իր անհանգստությունն է հայտնել երկու ամսվա ընթացքում ռադիոկայանի կայքի այցելությունների թվի 50%-ով նվազման կապակցությամբ:

BBG-ի նախագահի պարտականությունները կատարող Մայքլ Լինթոնը հայտարարել է ռադիոկայանի խմբագրությունում վեցամսյա ստուգումներ սկսելու մասին: BBC-ի ռուսական ծառայությը հոկտեմբերի 1-ից պաշտոնապես գլխավորում է Մաշա Գեսենը: Սեպտեմբերին ռադիոկայանում մասսայական կրճատումներ են տեղի ունեցել: Գեսենի խոսքերով` այդ որոշումը կայացվել է առանց իր մասնակցության:

Նախորդ հոդվածը‘Կրտսեր դպրոցում տեղի ունեցած արյունալի կոտորածի պատճառով ԱՄՆ-ում քառօրյա սուգ է հայտարարվել (տեսանյութ, ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Արտասովոր իրավիճակ Չինաստանի համար՝ դպրոցում միայն մեկ երեխա է սովորում (ֆոտոշարք)’