‘Freedom House. Հայաստանը՝ նորից մասամբ ազատ ‘

919

Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» հերթական տարեկան զեկույցը: 2012 թվականին վերաբերող զեկույցում ժողովրդավարության ասպարեզում զարգացումների առումով Հայաստանը նորից մասնակի ազատ երկրների շարքին է դասվել: Քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում զբաղեցնելով 7 մակարդակներից 5-րդը և 4-րդը (1՝լավագույն, 7՝վատագույն)՝ Հայաստանը 1 միավորով առաջընթաց է գրանցել՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:

Աղյուսակում տեղ են գտել նաև հարևան Վրաստանը և Ադրբեջանը, մասնավորապես՝ Վրաստանը քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ասպարեզում 3 միավոր է ստացել, ինչը զգալի առաջընթաց է՝ 2011-ի ցուցանիշների համեմատ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկիրը գնահատվել է որպես ոչ ազատ՝ համապատասխանաբար 6 և 5 միավոր վաստակելով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների տեսանկյունից:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Այդ հանդիպմանը ամբողջ աշխարհն է սպասում’
Հաջորդ հոդվածը‘2013 թ. Թուրքիայում կավարտվի խոշորագույն կոնտեյներային նավահանգստի շինարարությունը’