Բալթյան երկրներն անհապաղ կվավերացնեն ՆԱՏՕ մտնելու հայտերը

51

Լատվիան, Լիտվան և Էստոնիան կջանան «հնարավորինս արագ» վավերացնել ՆԱՏՕ  մտնելու վերաբերյալ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները, ինչը կամրացնի իրենց սեփական անվտանգությունը և կարողությունները ցանկացած հարձակում դիմագրավելու համար։

Այդ մասին Բալթյան երկրների ԱԳՆ ղեկավարները հայտնել են Financial Times թերթին, որն էլ մեջբերել է նրանց խոսքը։

«Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի ծովը»,- հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։

 «Դա շատ հստակ ուղերձ է այն մասին, որ Եվրոպայի հյուսիսային հատվածը դաշինքի տարածքն է»,- նշել է  Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

«Ֆինլանդիայի ԶՈՒ–ն լիովին համատեղելի է ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ, ինչում մենք համոզվել ենք միջազգային համատեղ առաքելությունների ընթացքում»,- հայտարարել է Էստոնիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էվա Մարիա Լիյմետսը։

Բալթյան երկրները վաղուց են մտահոգված, որ ֆիննական և շվեդական կղզիները Բալթիկ ծովում կարող են օգտագործվել որպես բազաներ՝ իրենց վրա հարձակվելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Աստոն Վիլան» Կոուտինյոյի համար վճարել է 20 միլիոն եվրո
Հաջորդ հոդվածըSuperbet Chess Classic. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ