ԵՄ-ն միության երկրներին կոչ է անում խստացնել վերաբերմունքը Չինաստանի հանդեպ

371

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը միության երկրներին խորհուրդ է տվել ավելի կոշտ դիրք զբաղեցնել Չինաստանի հանդեպ, երկուշաբթի հաղորդել է Financial Times թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված մի փաստաթղթի։

«Չինաստանն ավելի ուժեղ գլոբալ մրցակից է դարձել ԵՄ-ի, ԱՄՆ-ի և այլ համախոհ գործընկերների համար։ Այդ առթիվ շատ կարևոր է գնահատել, թե ինչպես ավելի լավ կլինի արձագանքել ընթացիկ և ենթադրվող փորձություններին»,- ասվում է փաստաթղթում։

Ըստ FT-ի՝ այդ փորձությունները կարող են մեծացնել ԵՄ-ի և Չինաստանի քաղաքական դիրքորոշումների միջև եղած տարբերությունները։

Թերթն ընդգծում է, որ ըստ ԵՄ պաշտոնական անձանց խոսքերի՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելը, Թայվանին սպառնալը, ինչպես նաև Հոնկոնգում և Սինձյան-Ույգուրյան ինքնավար շրջանում մարդու իրավունքի խախտումները ցույց են տալիս որ անհրաժեշտ է վերանայել Եվրամիության քաղաքականությունը Չինաստանի հանդեպ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանի դեմ նոր պատժամիջոցները կվերաբերեն առնվազն 15 անձի
Հաջորդ հոդվածըԳոռ Մինասյանը՝ Ասիայի չեմպիոն եւ ռեկորդակիր