ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային 20 մլրդ եվրո ֆինանսավորելու պահեստային պլանը

285

Եվրամիությունը պահեստային պլան է մշակում Ուկրաինային 20 մլրդ եվրո ծավալով ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար։

Այդ մասին տեղեկացրել է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ ֆինանսավորման նոր տարբերակների փնտրտուքն անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեկտեմբերի կեսերին ԵՄ-ի վերջին գագաթնաժողովում արգելափակեց լրացումը միության բյուջեում, որը նախատեսում էր 2024-2027 թթ․ ընթացքում Ուկրաինային հատկացնել 50 մլրդ եվրո։

Քննարկվող նոր սխեման ենթադրում է, որ ԵՄ անդամները ֆինանսական երաշխիքներ կստանձնեն ԵՄ-ի բյուջեի նկատմամբ, ինչը թույլ կտա, որ Եվրահանձնաժողովը շուկաներում Կիևի համար 20 մլրդ եվրո պարտք վերցնի։ Այս սխեման նման է 2020 թվականին կիրառված սխեմային, երբ Եվրահանձնաժողովը միության կազմում գտնվող երկրներին թույլ տվեց 100 մլրդ եվրո պարտք վերցնել՝ համավարակի պայմաններում աշխատատեղերը պահպանելու համար, ասվում է հոդվածում։

Նախորդ հոդվածըԱբխազիայի խորհրդարանը վավերացրել է «Պիցունդա» ամառանոցը ՌԴ-ին փոխանցելու պայմանագիրը
Հաջորդ հոդվածը«Գազպրոմի» ղեկավար․ ՌԴ-ն ամբողջությամբ կգազիֆիկացվի մինչև 2030 թվականը