ՆԱՏՕ-ն 2024 թ․ կանցկացնի սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունները

116

ՆԱՏՕ-ն նախապատրաստվում է 2024 թ․ ամենախոշոր զորավարժություններն անցկացնել սառը պատերազմի ժամանակներից ի վեր։

Այդ մասին հաղորդել է Financial Times  թերթը։

Սպասվում է, որ «Դիմացկուն պաշտպան» անունը կրող զորավարժություններին կմասնակցեն առնվազն 41 հազար զինծառայողներ և ավելի քան 50 նավեր, զորավարժությունների ընթացքում կիրականացվի 500-ից 700 մարտական թռիչք։ Նախատեսվում է օգտագործել «իրական աշխարհագրական տվյալներ՝ զորքերի համար ավելի իրատեսական սցենարներ ստեղծելու համար»։

Զորավարժությունների նպատակը, պարբերականի պնդմամբ, «դաշինքի անդամ-երկրներից մեկի նկատմամբ ռուսաստանյան ագրեսիան դիմակայելու փորձը մշակելն է»։  Զորավարժությունները ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես «պատերազմի պատրաստ լինելու ցուցադրության առանցքային դրվագ»։

FT-ի տվյալներով՝ զորավարժությունները կանցկացվեն Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում 2024 թ․ փետրվարին և մարտին։ Դրանց կմասնակցի, ՆԱՏՕ-ի կազմում գտնվող 31 երկրներից բացի, նաև Շվեդիան, որը դեռ սպասում է իր անդամակցությանը Թուրքիայի և Հունգարիայի համաձայնությանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳերմանիայի ԱԳՆ ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեայի ՊՆ-ում հավանական են համարում ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը Ռուսաստան