Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ կարող է գնահատվել որպես սադրանք։
Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով եվրոպական աղբյուրի։
Թերթը նաև նշում է, որ երկու երկրներն էլ մտահոգված են իրենց անվտանգության կապակցությամբ ՝դիմումը ներկայացնելու և կազմակերպության անդամ դառնալու ժամանակահատվածում, քանի որ այդ ընթացքում նրանց վրա չի տարածվի Վաշինգտոնյան պայմանագրի 5 հոդվածը՝ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ մտնելու դեպքում Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան Ռուսաստանին դիմակայող դաշինքի տարածքներ։
Փոխանցում է tass.ru-ն։