Կիևի նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրվածությունը երկրորդ պլան կմղվի 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին։
Նման կարծիք է արտահայտել Financial Times-ի մեկնաբան Էդվարդ Լյուսը։
«ԱՄՆ-ը մտնում է ռեցեսիայի՝ հետաճի փուլ։ ․․․ Դա լուրջ սպառնալիք է ստեղծում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կամ Դեմոկրատական կուսակցության այլ թեկնածուի շանսերի նկատմամբ՝ հաղթելու նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կամ Թրամփի նման մեկ այլ հանրապետականի 2024–ին։ Հանրապետականները Կոնգրեսում, ռեցեսիայի հետ միասին, կաշխատեն Բայդենի վրա նախընտրական ամպեր կուտակելու ուղղությամբ։ 2024 թվականի մոտենալուն զուգընթաց՝ Ուկրաինայի ճակատագիրը երկրորդ պլան կմղվի Ամերիկայի ճակատագրի համեմատ»,- նշել է Լյուսը։
Նա նաև հավելել է, թե 2024 թ․ Վաշինգտոնի և Կիևի հետաքրքրությունները կհեռանան իրարից։ «Որքան թեժանում է ամերիկյան քաղաքականությունը, այնքան ավելի է ուժգնանում ուկրաինականը սառեցնելու գայթակղությունը»,- եզրակացրել է հեղինակը։
Փոխանցում է tass.ru-ն։