Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է ավելի շատ ժամանակ անցկացնել Վաշինգտոնում, որպեսզի ապահովի ԱՄՆ-ից Ուկրաինային չընդհատվող աջակցությունը, տեղեկացրել է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ այդ տեղեկությունների՝ Ջոնսոնը, նախկինի պես, ցանկանում է մնալ միջազգային ասպարեզում Ուկրաինայի առանցքային կողմնակիցներից մեկը, ուստի մտադիր է ամերիկացիներից հավաստիացումներ կորզել Կիևի իշխանություններին օգնությունը շարունակելու վերաբերյալ։ Բրիտանական կառավարության նախկին ղեկավարը հուսով է, որ իշխող Դեմոկրատական կուսակցության ղեկավարները և ընդդիմությունը՝ ի դեմս հանրապետականների, այդ հարցում միանման դիրքորոշում կդրսևորեն։
Ըստ FT-ի՝ վերջին օրերին Միացյալ Թագավորության իշխանության վերին էշելոններում քննարկվում էր Ջոնսոնին Ուկրաինայում վարչապետի հատուկ ներկայացուցիչ նշանակելու հարցը, սակայն քննարկումները կոնկրետ արդյունքի չեն հասցրել։ Նախատեսվում էր, որ Ջոնսոնը կարող է իր վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի վերականգնման միջազգային ծրագրի իրականացումը։
Փոխանցում է tass.ru-ն։