Քսանի խմբի երկրները (G20) պայմանավորվել են գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկե ընդունել, որով կդատապարտեն ռազմական գործողություններն Ուկրաինայում և կմերժեն «պատերազմի դարաշրջանը»։
Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Financial Times թերթը։
Փաստաթղթի նախագծում նշվում է, որ «քսանյակի անդամների մեծ մասը վճռականորեն դատապարտում է պատերազմն Ուկրաիայում և շեշտում, որ այն մարդկային հսկայական տառապանք է պատճառում և խորացնում է առկա խնդիրները համաշխարհային տնտեսության մեջ»։
«Միջուկային զենքի կիրառումը կամ կիրառման սպառնալիքն անընդունելի են։ Հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ճգնաժամերը հաղթահարելու ջանքերը, ինչպես նաև դիվանագիտությունն ու երկխոսությունը կենսական կարևորություն ունեն։ Ներկա դարաշրջանը չպետք է լինի պատերազմի դարաշրջան»,- ասվում է հայտարարագրի նախագծում։
Փոխանցում է tass.ru-ն։