Հնարավոր է՝ ԵՄ-ն ԱՄՆ-ի նախկին դեսպանին նշանակի սանկցիաների գծով հանձնակատար

421

ԱՄՆ-ում ԵՄ-ի նախկին դեսպան Դևիդ Սալիվենը կարող է նշանակվել պատժամիջոցների հարցերով միության հատուկ հանձնակատար, երկուշաբթի հաղորդել է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ սպասվում է, որ Եվրահանձնաժողովը համապատասխան որոշումը կկայացնի երեքշաբթի։ Ենթադրվում է, որ Սալիվենը պաշտոնը կզբաղեցնի հունվարին։

Financial Times-ը նշում է, որ հատուկ հանձնակատարը կվերահսկի, մասնավորապես, թե ինչպես են պահպանվում Եվրամիության պատժամիջոցները ռուսաստանյան ապրանքների դեմ, և որ երկրներն են նպաստում, որ սանկցիաները շրջանցվեն։

 Նշվում է, որ հատուկ ուշադրության կարժանանան Արաբական Միացյալ Էմիրաթները, Սերբիան և Թուրքիան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԶԼՄ-ների 23 ներկայացուցիչների դեմ
Հաջորդ հոդվածըՊերուի նախագահն առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել 2024 թ․ ապրիլին