‘FT. Քաթարն ահաբեկիչներին մեկ միլիարդի չափ փրկագին է վճարել’

1289

Քաթարը մինչև մեկ միլիարդ դոլար փրկագին է վճարել Իրաքի տարածքում պատանդ վերցված էմիրի ընտանիքի անդամների համար, հաղորդել է The Financial Times-ը՝ հղում անելով այդ գործարքին մասնակցած իր աղբյուրներին:

Զինված կազմավորումների և շրջանային իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ Դոհան ստիպված է եղել փրկագին վճարել Իրաքի հարավում բազեի որսի մասնակցող 26 մարդու և Սիրիայում իսլամիստների կողմից գերի վերցված 50 զինվորականների համար: Պնդում են, որ Քաթարը փրկագին է վճարել Մերձավոր Արևելքում երկու ամենալուրջ ուժերի՝ Սիրիայում «Ալ-Քաիդայի» բջիջներից մեկին և Իրանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին:

Ըստ տեղեկատվության՝ գործարքը կատարվել է ապրիլին:

Պատանդներին փրկագնելու մասին տեղեկություններն ի հայտ են եկել այն արտակարգ իրավիճակի ֆոնին, երբ  արաբական մի շարք պետություններ Քաթարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով իսլամիստներին աջակցելու մեջ:

Փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Վրաց լրագրողները բողոքում են ադրբեջանցի լրագրողի առեւանգման գործի կապակցությամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Բ-ն անդրադարձել է Կ. Պոլսում ընթացող գործընթացներին. Մաշալյանը պատրաստ է զիջել’