FTX Crypto Cup. Արոնյանը թայ-բրեյքում հաղթեց Դուդային

367

Մայամիում անցկացվող շախմատի արագ խաղի FTX Crypto Cup մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը մրցեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ եւ հաղթանակ տարավ թայ-բրեյքում։

Չորս պարտիայից հետո հաշիվը հավասար էր։ Առաջին պարտիայում սեւ ֆիգուրներով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը, երկրորդ պարտիայում Արոնյանը պարտություն կրեց։ Վերջին երկու պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Նշանակվեց թայ-բրեյք՝ կայծակնային խաղի երկու պարտիա։ Առաջինում գրանցվեց ոչ ոքի, երկրորդում Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ։

Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 3:1 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Հանս Նիմանին, Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան 2,5:1,5 հաշվով հաղթեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, հդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան 2,5:1,5 հաշվով ուժեղ էր հոլանդացի Անիշ Գիրիից։

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը 2,5:1,5 հաշվով հաղթել էր վիետնամցի Լե Կուանգ Լիեմին։

Երրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Մագնուս Կարլսենը։

Կանցկացվի 7 տուր։ FTX Crypto Cup-ի մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար է, գումարած 100 հազար դոլարի բիթքոյին։ FTX Crypto Cup-ը Meltwater Champions Chess Tour (ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է) շարքի մրցաշար է։

Նախորդ հոդվածըՇենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալ
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում