FTX Road to Miami. Սամուել Սեւյանը 12 տուրից հետո միանձնյա առաջատարն է

293

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը արագ խաղի FTX Road to Miami օնլայն մրցաշարի 12 տուրից հետո շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Երրորդ մրցումային օրն անցկացված 9-12-րդ տուրերում Սեւյանը հաղթեց ամերիկացի Սեմ Շենքլանդին ու չինացի Յի Վեյին, ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի եւ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ։

Սեւյանը 36 հնարավորից (հաղթանակ՝ 3 միավոր, ոչ ոքի՝ 1 միավոր) վաստակել է 28 միավոր եւ 2 միավոր առաջ է միանձնյա երկրորդ տեղում ընթացող հնդիկ Արջուն Էրիգաիսիից։

Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 17 միավորով 7-րդն է։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը երրորդ օրը հաղթեց Վոյտաշեկին, ոչ ոքի խաղաց Ռապորտի հետ, պարտվեց Շենքլանդին։ Նա նաեւ 3 միավոր ստացավ պայքարը լքած ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ տեղի չունեցած պարտիայի համար։

Նախնական փուլի 15 տուրի արդյունքում 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Ռունին գլխավորեց MLS-ի ակումբը
Հաջորդ հոդվածըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի