FTX Road to Miami. Սամուել Սեւյանն ու Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակիչում են

358

Ամերիկահայեր Սամուել Սեւյանն ու Լեւոն Արոնյանը դուրս են եկել արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Նախնական փուլի 15 տուրի արդյունքում Սամուել Սեւյանը 45 հնարավորից (հաղթանակ՝ 3 միավոր, ոչ ոքի՝ 1 միավոր) վաստակել է 32 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Նրանից 1 միավոր է հետ մնացել հնդիկ Արջուն Էրիգայիսին։ Նախնական փուլի վերջին տուրում Սեւյանը պարտության է մատնել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

Լեւոն Արոնյանը 22 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, հունգարացի Ռիչարդ Ռապորտը, ամերիկացի Ջեֆրի Սյոն, հոլանդացի Անիշ Գիրին եւ չինացի Յի Վեյը։

Քառորդ եզրափակիչում Սամուել Սեւյանի մրցակիցը կլինի Յի Վեյը, Լեւոն Արոնյանինը՝ Արջուն Էրիգայիսին։

Մյուս զույգերը կազմել են Դուդան ու Գիրին եւ Ռապորտն ու Սյոնը։

FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըՍաուդյան Արաբիայի ակումբներց մեկը պատրաստ է Ռոնալդուի տրանսֆերի համար ծախսել 300 միլիոն եվրո
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Վիդալը նոր ակումբ ունի