‘«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն՝ «Գրեմմիի» մրցանակակիրներ՝ «Տարվա լավագույն երգի» համար (տեսանյութ)’

1148

«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն «We Are Young» հիթի համար արժանացել են հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա երգ» անվանակարգում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:։

Հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսի «Սթեփլս» համալիրում։

«Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Գոթյեն ու Քիբրան՝ «Somebody That I Used to Know» հիթի համար։ «Լավագույն գործիքային փոփ ալբոմ» է ճանաչվել Քրիս Բոթիի «Impression»-ը։

Սըր Փոլ Մաքքարթնին ստացել է իր արդեն 16-րդ «Գրեմմի» արձանիկը՝ «Ավանդական փոփ ոճում լավագույն վոկալ ալբոմ»-ի՝ «Kisses on the Bottom»-ի համար։

Դեռ նախնական արարողության ժամանակ «Nokia» թատրոնում ՝ մինչ հիմնական մասի պաշտոնական մեկնարկը, մրցանակների են արժանացել ռեփերներ Քանյե Ուեսթը և Ջեյ Զին՝ հաղթելով միանգամից 2 անվանակարգերում՝ «Լավագույն կատարում ռեփ ոճում» և «Լավագույն ռեփ-կոմպոզիացիա»՝ «N—-s in Paris» կոմպոզիցիայի վրա համատեղ աշխատանքի համար։

«The Black Keys» խմբի վոկալիստ և կիթառահար Դեն Աուերբախը ստացել է միանգամից 3 մրցանակ՝ «Տարվա լավագույն պրոդյուսերի», «Լավագույն ռոք կոմպոզիցիայի» («Lonely Boy» երգ), «Լավագույն ռոք ալբոմի» («El Camino») համար։

Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել երգչուհիներ Ռիհանան, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը և «Mumford and Sons» խումբը։

Այլընտրանքային ալբոմի լավագույն հեղինակ է ճանաչվել Գոթյեն՝ «Making Mirrors»-ի համար, «Լավագույն R&B կատարում»՝ Բեյոնսեն՝ «Love On Top», «Լավագույն R&B երգ»՝ Միգելի «Adorn»-ը, «Լավագույն R&B ալբոմ»՝ «Black Radio»-ն։

 «Քանթրի ոճում լավագույն երգ» է ճանաչվել Ջոշ Քերրի և Քրիս Թոմփքինսի «Blown Away» կոմպոզիցիան։

«Լավագույն ջազային գործիքային ալբոմ» է ճանաչվել «Unity Band»-ը, «Լավագույն բլյուզային ալբոմ»՝ «Locked Down»-ը, «Լավագույն ռեգի ալբոմ»՝«Rebirth»-ը։

«Էթնիկ երաժշտության լավագույն ալբոմ» է դարձել նախորդ տարի կյանքից հեռացած հնդիկ երաժիշտ Ռավի Շանքարի «The Living Room Sessions, Part 1»-ը։

Բոլոր մրցանակակիրների ցանկը կարելի է դիտել այստեղ:

Ընդհանուր առմամբ՝ անվանակարգերի թիվը յուրաքանչյուր տարի տարբեր է լինում՝ հատուկ հանձնաժողովի որոշմամբ, որը միավորում է երաժշտության ոլորտի 20.000 ներկայացուցիչների։

Այս տարի մրցանակ է շնորհվել 81 անվանակարգերում։

Նախորդ հոդվածը‘Չինաստանը դարձել է համաշխարհային առևտրի առաջատարը’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոնը փոխեց իր որոշումը, իսկ Ռայան Գիգզը պատմական ցուցանիշ գրանցեց. Տեսանյութ’