‘G խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘

736

Աշխարհի առաջնության խմբային փուլին մասնակից հավաքականների դասավորվածությունը: Այստեղ ֆավորիտը Գերմանիայի հավաքականն է:

 

Պորտուգալիա, Գերմանիա, ԱՄՆ, Գանա

 1/8 եզրափակչին կարող են նախապատրաստվել

Գերմանիա. Դատելով այն բանից, թե ում են ընտրել թիմային հիմնը կատարելու համար, կարելի է ենթադրել՝ ինչ  կանի այս ընտրանին իր հակառակորդների հետ:  Գերմանական մեքենան տարեցտարի  թափ է հավաքում՝ դառնալով տիտղոսին ամենամոտ հավակնորդներից մեկը: Գերմանական հողում բազմաթիվ տաղանդների առակայությունը Յոահիմ Լյովի համար ապահովել է հավաքականի կազմի անհավանական խորություն և  տարբեր համադրությունների հնարավորություն:  Արդյո՞ք եկել է հաղթելու ժամանակը:

 

 

ԱՄՆ. Սկզբունքորեն Յուրգեն Կլինսմանը ունի անհարժեշտ պայմաններ  1/8-րդ եզրափակչի համար: Մայքլ Բրենդլին  ապահովում է դաշտի կենտրոնի արդունավետությունն ու ամրությունը, Կլինտ Դեմպսին գլխավոր հարվածային ուժն է:… Ահա այստեղ էլ պետք է կանգ առնենք. պատմության մեջ ամերիկացի լավագույն խաղացողը՝ Դոնովանը, Բրազիլայում չի լինի:  Եվ ո՞վ կփորձի կենդանացնել ընկերների հարձակումները: Ամերիկացիները, որոնք  միշտապես  տուժում են խաղը կառուցողի բացակայությունից, պետք է շատ տանջվեն, որպեսզի  եվրոպական հզոր թիմերին կարողանան դիմակայել: Նրանք հազիվ թե տեսնեն փլեյ-оֆֆի ուղեգիրը:

 

4 գլխավոր ինտրիգը

 

 Կդառնա՞ Կլոզեն աշխարհի առաջնության ռեկորդակիր

 

Գերմանիայում բոլոր դիրքերն արդեն լավագույնս կառուցված են: Եվ ահա միայն կենտրոնական հարձակվողը մնում է  ոչ աստղային  գործող անձ: Եվ իսկապես, ահնհրաժեշտ է արդյո՞ք Միրոսլավ Կլոզեն թիմում, ով արդեն  36 տարեկան է և ում  թոշակի գնալու ժամանակն է: Իսկ ահա արդյունավետությամբ աչքի ընկնող  «Լացիո»-ի հարձակվողին ոչինչ չի վախեցնում: Ճիշտ է, Միրոն չի փայլում տարբեր հնարքներով,սակայն նա շատ հուսալի է, աշխատասեր և իր գոլերի նորման միշտ կատարում է: 2006 թվականին «Ոսկե խաղակոշիկներ»-ի աժանացած ֆուտբոլիստը հեղինակ է 14 գոլի՝ աշխարհի առաջնության  19 խաղում:  Իր խփած գոլերի քանակով այս ֆուտբոլիստ գնում է դեպի Մունդիալներում խփած գոլերի բացարձակ ռեկորդի: Նկատի ունենալով, որ այսоրվա Գերմանիայի հավաքականը խաղում է գրեթե  Բրազիլիայի խաղաոճով, պետք է արձանագրենք, որ Կլոզեին շատ քիչ է մնացել մեծագույն Գերդ Մյուլլերին (14) և Ռոնալդույին (15),գերազանցելու համար:.

 

Կլիսմանը ընդդեմ Լյովի

 

Խաղաղ և համեստ սևազգեստ տղամարդը շատ չէր նկատվում Կլիսմանիի ստվերում, երբ վերջինս ձեռնարկեց Գերմանիայի հավաքականը վերաձևավորելու գործը: Յուրգենը գերմանացի լեգենդար ռմբարկուի իրավունքով բունդեսթիմ բերեց այնպիսի հատկություններ, ինչպիսիք են գեղեցկությունն ու նրբագեղությունը, դարձավ տնային առաջնության բրոնզե մեդալակիր և  ահա հասնելով փառքի  գագաթին՝ թողեց այս ոգևորող ժառանգությունը իր оգնականին:  Լյովը երախտագիտության զգացումով ընդունեց պատասխանատվության այս մեծ բեռը և սկսեց  հատգայում ևս զարգացնել գաղափարները՝ թիմը համալրելով վառ և  թարմ կադրով:

Պորտուգալիայից ի՞նչ սպասել

 

Հարձակման գծում  99% -ը կախված է Ռոնալդուից և նրա առողջությունից: ի դեպ, ընտրական փուլում նրանք անհաջողություններ շատ ունեցան, բայց սա չի խանգարի, որ հեշտությամբ դուրս գան 1/8 եզրափակիչ:

Ինչի՞ է ընդունակ Գանան

«Սև աստղերը» չորս անգամ հաղթել են Աֆրիկայի գավաթի խաղերում, մինչդեռ մոլորակի լավագույն թիմերի շարքում նրանք սկսել  են հայտնվել ոչ այնքան վաղուց: Եվ պետք է ասել, որ Մունդիալում նրանց հաղթանակները տպավորիչ են: 2006 թվականին աֆրիկացիները հանգիստ դուրս եկան խմբից Իտալիայի, Չեխիայի և ԱՄՆ-ի հետ և փլեյ-оֆֆ ընկան Բրազիլացիների հետ: Իսկ ինչ է ընդունակ հիմա ոսկե ափերից եկած այս հավաքականը: Առաջին հայացքից այն  թիմ է լավագույն ֆուտբոլիստներով համալրված, իսկ թե ինչ կանի Աշխարհի առաջնությունում, կտեսնենքն ընդամենը մի քանի оր հետո:

10 աստղ

 

Գերմանիայի հավաքական. Աշխարհի լավագույն դարպասապահ Մանուել Նոյերը,, խելացիագույն պաշտպան և թիմի ավագ Ֆիլիպ Լամը,  բազմակողմանի կենտրոնականներ Տոնի Կրոսը և Բաստիան Շվայնշտագերը,  ամեն ինչ տեսնող Մեսութ Оզիլը, բազմաշերտ  ադամանդներ Տոմաս Մյուրեն ու Մարիո Գյոցեն , ծերուկ Կլոզեն … այս ընտրությանը կարող էր նախանձել անգամ Վինսենտե դել Բոսկեն:

 

Քրիստյանո Ռոնալդու- Այս ֆուտբոլիստին ներկայացնել անգամ հարկ չկա, նա իսկական ֆուտբոլային հանճար է:

 

2 խաղացող, որոնց դուք կհասցնեք ճանաչել

 

Մաջիդ Ուորիս. Շատերն են, իհարկե, լսել այս արագավազ ֆուտբոլիստ մասին: Շվեյցարիայում այս ֆուտբոլիստը անսահմանափակ գոլեր է խփել, իսկ Գանայի հավաքականի կազմում մասնակցելով 4 որակավորման խաղերի, հասցրել է երեք գնդակ խփել:

 

Գրեմ Զուսի. Կանզաս Սիթիի  «Սպորտինգ»-ի  27-ամյա ամերիկացի կիսապաշտպան է: դանդաղորեն սկսելով իր կարիերան  համալսարանական թիմում, երկու անգամ իր թիմը տարել է դեպի հաղթանակ: Կլինսմանը, հավանաբար, նրան կփոխարինի  60-րդ րոպեին, բայց յաս ֆուտբոլիստը կհասցնի իրեն ցույց տալ:.

.

Խաղ, որը ոչ մի դեպքում չի ակերլի բաց թողնել

 

Գերմանիա- Պորտուգալիա. Քրիստյանո Ռոնալդուն իր ընկերների հետ ոչ մի կերպ չի կարողանում հաղթել գերմանացիներին: Երկու վերջին խաղերում պորտուգալացիները վերջին երկու աշխարհի և Եվրեպայի առաջնություններում նրանց պարտվել են:  Անչաձ գրավիչ կլինի մոլորակի լավագույն  խաղացողների միջև պայքարը:

 

Խաղը, որը կարելի է հանգիստ չդիտել

 

ԳանաԱՄՆ խաղը հանգիստ կարելի է չնայել:

 

Ուր կհասնեն հաղթողները

Գերմանիան իր այդպիսի կազմով  գնում է ուղիղ դեպի եզրափակիչ, Պորտուգալացիները կարող են հանդիպել Արգենտինացիների հետ:.

Նախորդ հոդվածը‘Ընկերական խաղեր. Սալվադոր-Իսպանիա, Արգենտինա-Սլովենիա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայի հավաքականը կարող է դառնալ ամենատարեցը’