‘G խումբ. «Սպորտինգը»-«Շալկե» դիմակայությունում հաղթեցին պորտուգալացիները , «Մարիբորը» և «Չելսին» խաղաղ ելք կնքեցին (տեսանյութեր)’

939

Պորտուգալական «Սպորտինգը» հյուրընկալեց գերմանական «Շալկեին»։ Գերմանական ակումբների դեմ անհաջող հանդես եկող թիմը այս հանդիպումն էլ նույն կերպ սկսեց։ 17-րդ րոպեին Սլիմանին ինքնագոլի հեղինակ դարձավ՝ հաշվի մեջ առաջ մղելով հյուրերին, սակայն «Սպորտինգը» արագորեն համոզիչ առավելություն ձեռք բերեց։ 

Սառը, Ջեֆերսոնն ու Նանին «Շալկեին» ստիպեցին երեք անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։

88-րդ րոպեին Աոգոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին Սլիմանին ուղղեց խաղի սկզբում թույլ տված սխալն ու այս անգամ մրցակցի դարպասը գրավեց։

 

ՍՊՈՐՏԻՆԳՇԱԼԿԵ

4-2 (1-1)

MC

 

0-1՝ Իսլամ Սլիմանի 17՛ (ինք), 1-1՝ Մամադու Սառ 26՛, 2-1՝ Ժեֆերսոն 52՛, 3-1՝ Նանի 72՛, 3-2՝ Դենիս Աոգո 88՛, 4-2՝ Իսլամ Սլիմանի 90՛

 

ՍՊՈՐՏԻՆԳ. 1.Ռուի Պատրիսիու, 4.Ժեֆերսոն, 26.Պաուլու Օլիվեյրա, 29.Մամադու Սառ, 41.Սեդրիկ, 14.Վիլիամ Կարվալյու, 17.Ժոաու Մարիու (24.Օրիոլ Ռոսել, 82), 23.Ադրիեն Սիլվա, 77.Նանի (11.Դիեգո Կապել, 89), 9.Իսլամ Սլիմանի, 36.Կառլոս Մանե (18.Անդրե Կարիլյո, 68)

ՇԱԼԿԵ. 1.Ռալֆ Ֆերման, 4.Բենեդիկտ Հովեդես, 15.Դենիս Աոգո, 22.Ացուտո Ուտիդա, 23.Քրիստիան Ֆուքս (3.Յան Կիրխոֆ, 78), 7.Մաքս Մայեր (9.Քեվին-Պրինս Բոատենգ, 65), 12.Մարկո Հոգեր, 33.Ռոման Նոյշտադեր, 13.Էրիկ Շուպո-Մոտինգ, 20.Չինեդու Օբասի (18.Սիդնի Սեմ, 69), 25.Կլաս Յան Հունտելաար

 

Զգուշացում՝ Մամադու Սառ 16՛ (Ս), Ժոաու Մարիու 40՛ (Ս), Վիլիամ Կարվալյու 78՛ (Ս), Կլաս Յան Հունտելաար 14՛ (Շ), Քրիստիան Ֆուքս 18՛ (Շ)
Մրցավար՝ Մարիո Տալյավենտո (Իտալիա)

 

52

ԳՆԴԱԿԻ %

48

14 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (2)

16

ՏՈՒԳԱՆՔ

11

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

Սլովենական «Մարիբորը» նախորդ խաղում «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում վեց անպատասխան գնդակ բաց թողեց՝ ջախջախիչ պարտություն կրելով։ Թիմերի երկրորդ հանդիպման 50-րդ րոպեին Իբրաիմին առաջ մղեց տանտերերին։ «Չելսին» հաշիվը հավասարեցնել կարողացավ միայն 73-րդ րոպեին։ Գոլը հեղինակեց Մատիչը։ Նշենք նաև, որ Էդեն Ազարը չկարողացավ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը:

Հատկանշական է, որ այս ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում 4 անգամ է մոտեցել 11 մետրանոց նշակետին և երկու անգամ վրիպել։

ՄԱՐԻԲՈՐՉԵԼՍԻ

1-1 (0-0)

MC

 

1-0՝ Ագիմ Իբրաիմի 50՛, 1-1՝ Նեմանյա Մատիչ 73՛

 

ՄԱՐԻԲՈՐ. 33.Յասմին Հանդանովիչ, 26.Ալեկսանդր Ռայցեւիչ, 28.Միտյա Վիլեր, 30.Պետար Ստոյանովիչ, 44.Արգուս, 5.Ժելկո Ֆիլիպովիչ, 8.Սինտայեհու Սալալիխ (6.Վելե Նդիայե, 90), 10.Ագիմ Իբրաիմի (39.Դամյան Բոհար, 90), 70.Ալեշ Մերտել, 9.Մարկոս Տավարես, 11.Լուկա Զահովիչ (14.Ժան-Ֆիլիպ Մենդի, 73)

ՉԵԼՍԻ. 1.Պետր Չեխ, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 3.Ֆիլիպե Լուիս (7.Ռամիրես, 56), 5.Կուրտ Զումա, 26.Ջոն Թերի, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (8.Օսկար, 46), 11.Դիդյե Դրոգբա, 14.Անդրե Շյուրլե (19.Դիեգո Կոստա, 46)

 

Զգուշացում՝ Ժելկո Ֆիլիպովիչ 36՛ (Մ), Պետար Ստոյանովիչ 53՛ (Մ), Միտյա Վիլեր 85՛ (Մ), Ֆիլիպե Լուիս 24՛ (Չ)
Մրցավար՝ Դանիելե Օրսատո (Իտալիա)

 

42

ԳՆԴԱԿԻ %

58

11 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

21 (10)

12

ՏՈՒԳԱՆՔ

7

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

6

Այս տուրից հետո G խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Չելսին»` 8 միավոր: «Շալկեն» երկրորդ տեղում է` 5 միավորով: «Սպորտինգն» ունի 4, իսկ «Մարիբորը»` 3 միավոր:

Նախորդ հոդվածը‘F խումբ. Մեսսին հաղթանակ բերեց «Բարսելոնային», Կավանին՝«ՊՍԺ»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անծրագիր, գոյատևման բյուջե. «Հրապարակ»’