‘G20 Բրիսբենում. Տնտեսական բարեփոխումներ և ճգնաժամ Ուկրաինայում’

963

Ավստրալիայի արևելյան ափին՝ Բրիսբենում, մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, որի հիմնական թեման լինելու են տնտեսական բարեփոխումները: Սակայն սպասվում է, որ գագաթնաժողովի երկու օրերի ընթացքում համաշխարհային առաջնորդները կքննարկեն նաև ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի դերն այդ հարցում:

«Կցանկանայի, որ մեր բանավեճը կենտրոնանա տնտեսական բարեփախումների քաղաքականության վրա»,- բացելով գագաթնաժողովը՝ հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը: «Բայց սա ձե՛ր հանդիպումն է, և ձեզանից յուրաքանչյուրը կարող է բարձրացնել ցանկացած հարց»,- հավելել է նա՝ դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ աշխարհի և Եվրամիության 19 խոշոր պետությունների առաջնորդներին:

Դատելով արևմտյան առաջնորդներից շատերի խոսքերից՝ Բրիսբենում կքննարկվի նաև իրավիճակն Ուկրաինայի արևելքում և Ռուսաստանի դերն այդ հարցում, հնարավոր է՝ նաև Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու խնդիրը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Oդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. Մրցակիցը եկել էր այստեղ ոչինչ չանելու համար’