‘
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ Սանկտ-Պետերբուրգում G20 գագաթնաժողովի ընթացքում հնարավորություն կունենա թեկուզ և կարճատև հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Եթե մենք հանդիպեինք մեկ այլ երկրում, բանակցությունները կարող էին նաև ավելի երկարատև լինել: Բայց քանի որ Պուտինը գագաթնաժողովի տանտերն է, նա պետք է հանդիպի բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչների հետ»,- ասել է Էրդողանը Սանկտ-Պետերբուրգ թռչելուց առաջ Անկարայի օդանավակայանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում: «Թուրքիան տարբերվում է մյուս երկրներից, հատկապես՝ Սիրիայի վերաբերյալ հարցում, քանի որ այդ երկրի հետ 910 կիլոմետրանոց սահման ունի և դրա հետ կապված խնդիրներ: Վստահ եմ, որ այդ բոլոր հարցերը կքննարկենք Պուտինի հետ», — նշել է Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն:
‘