‘
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Մեծ 20-յակի գագաթնաժողովը: Բացման արարողությունը ուշացել էր մոտ մեկ ժամով՝ համաշխարահին առաջնորդների երկկողմ հանդիպումների պատճառով: Հանդիպում է Euronews-ը:
ՌԴ նախագահ Պուտինը հյուրերին ընդունել է Կոնստանտինյան պալատի բակում, ինչից հետո էլ կայացել է գլոբալ տնտեսությանը նվիրված ընդհանուր նիստը: Թեեւ ի սկզբանե առաջարկվում էր ֆինանսական խնդիներին նվիրել ողջ գագաթնաժողովը, այդուհանդերձ, ինքը՝ Պուտինն էլ, իր խոսքում նշել է, թե գագաթնաժողովի բազմաթիվ մասնակիցներ պնդել են, որ օրակարգ մտցվեն նաեւ այլ հարցեր, եւ մասնավորապես, Սիրիայի խնդիրը: Պուտինն առաջարկել է մի թեման մյուսի հետ, եւ սիրիական ճգնաժամի հարցը քննարկել համատեղ ընթրիքի ժամանակ:
‘