G20-ի առաջնորդներն ուզում են օգնել աֆղանացիներին, բայց ոչ թալիբներին

333
Political map of Afghanistan with capital Kabul, national borders, most important cities, rivers and lakes. Illustration with English labeling and scaling.

Աշխարհի ամենազարգացած տնտեսություններն ունեցող երկրների ղեկավարները երեքշաբթի հանդիպել են արտահերթ վիրտուալ գագաթնաժողովում, որպեսզի որոշեն, թե ինչպես օգնեն Աֆղանստանին, որը սրընթաց մոտենում է տնտեսական և հումանիտար ճգնաժամերի։

«Քսանյակի» երկրները ծանր դրության մեջ են՝ նրանք ուզում են օգնել Աֆղանստանին, որպեսզի այդ երկիրը, կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ չհայտնվի քաոսի մեջ, սակայն՝ հնարավորինս շրջանցելով թալիբների ռեժիմը;

Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կրկին հաստատել են, որ պատրաստ են շարունակել մատակարարումները։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել է Աֆղանստանին օգնության փաթեթ հատկացնել մեկ միլիարդ դոլարի չափով, որից 300 մլնը, ըստ նրա՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։ Գումար կհատկացվի նաև հարևան երկրներին, որոնք կարող են աֆղանացի փախստականներ ընդունել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄոուրինյոն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան տարեդարձը
Հաջորդ հոդվածըԱսադի վտարանդի հորեղբայրը վերադարձել է Սիրիա