G20 -ի առցանց գագաթնաժողովը Աֆղանստանի վերաբերյալ

385

«Մեծ քսանյակում» նախագահող Իտալիայում կանցկացվի G20-ի երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովը՝ նվիրված Աֆղանստանին։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն անվտանգության, Աֆղանստանի մարդասիրական կարիքների, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև երկրում տնտեսության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։

Միավորված ազգերի կազմակերպությունը փորձում է մոտավորապես 600 մլն դոլար հայթայթել Աֆղանստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և աֆղանական տնտեսությունը լիակատար կործանումից փրկելու նպատակով։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը հայտարարել է, որ Աֆղանստանը բեկումնային ժամանակաշրջան է ապրում, և «աշխարհը շատ բարձր գին կվճարի», եթե հիմա չօգնի այդ երկրին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉեն ճանաչում, բայց բանակցում են
Հաջորդ հոդվածըՏիգրան Պետրոսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է