G7 երկրների ԱԳՆ ղեկավարները մեղադրել են ԿԺԴՀ-ին՝ ՌԴ-ին զենք փոխանցելու համար

196

Յոթի խմբի (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Տոկիոյում բանակցությունների ընթացքում մեղադրել են ԿԺԴՀ-ին՝ Ռուսաստանին զենք փոխանցելու կապակցությամբ։

Այդ մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

«Հանդիպման մասնակիցները վճռականորեն դատապարտեցին ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների բազմաթիվ արձակումները, ինչպես նաև Ռուսաստանին զենքի մատակարարումները, որոնք ուղղակիորեն խախտում են ՄՍԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,- ասված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեկ Լավրովն ավելի վաղ ասեկոսե է անվանել Վաշինգտոնի պնդումները, թե Փհենյանը Մոսկվային ռազմական օգնություն է տրամադրում։ Հոկտեմբերի 26-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չմեկնաբանեց ԿԺԴՀ-ից ՌԴ-ին զենքի մատակարարումների մասին լուրերը։ Ըստ նրա՝ «նման տեղեկություններ շատ կան, դրանք բոլորը, որպես կանոն, անհիմն են, դրանցում որոշակի բան չկա»։

Յոթի երկրները  նաև հայտարարել են, որ չեն վերադարձնի Ռուսաստանին այն ակտիվները, որոնք սառեցվել են ուկրաինական հակամարտության սկզբում, քանի դեռ Մոսկվան չի համաձայնել փոխհատուցում վճարել Ուկրաինային։

Նախորդ հոդվածըG7-ն աշխատում է ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցների վրա
Հաջորդ հոդվածըԱՄՆ Սենատում դեմոկրատներն արգելափակել են օգնության օրինագիծը Իսրայելին